ԱՄՆ-ն Հունաստանին կտրամադրի Թուրքիայի պատվիրած F-35 կործանիչները. Greek City Times

Հունաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը, ըստ առկա տեղեկության, համալրվելու է F-35 կործանիչներով, Tert.am-ի հաղորդմամբ գրում է Greek City Times-ը՝ ընդգծելով, որ դրանցից վեցն ի սկզբանե նախատեսված են եղել Թուրքիայի համար։

Մասնավորապես, Estia թերթի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հունաստան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և համաձայնեցվել է 20 F-35 կործանիչների մատակարարումը Հունաստան: Դրանցից վեցը գնվելու են 2022 թվականին և մատակարարվելու են Ֆրանսիայից Rafale առաջին վեց կործանիչների հետ միասին:

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն Հունաստանին վաճառում է նաև այն F-35-երը, որոնք ի սկզբանե պատվիրել էր Թուրքիան:

Թվում է, թե Թուրքիայի կողմից ռուսական C-400-ի գնումն ու փորձարկումը հօգուտ Հունաստանի է աշխատել, գրում է Greek City Times-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի արձագանքը չի սահմանափակվում Հունաստանին F-35-ի մատակարարումներով․ քննարկվում է նաև Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» միջուկային բազան Կրետե տեղափոխելու հնարավորությունը։

Նշվում է, որ այս հարցն արդեն պաշտոնապես քննարկվում է ԱՄՆ Սենատում։ Քննարկումը կվերսկսվի մի քանի օրից՝ հունա-ամերիկյան պաշտպանական համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, երբ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի այն երկարաձգել հինգ տարով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան