ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», – ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում