ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ բոլոր հանգամանքներում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ բոլոր հանգամանքներում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին:

«ՆԱՏՕ-ն մեր հավաքական անվտանգության կենտրոնում է: Բայց ՆԱՏՕ-ն նաև պետք է ճանաչի փոփոխվող աշխարհը և փոխվի դրա հետ միասին: Նախկինում ենթադրվում էր, որ իր անվտանգության համար եվրոպական ռազմավարական պատասխանատվության ուժեղացումը կվնասի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ հետ անջատման:

Այժմ անջատման այդ ռիսկն արդեն չի բխում եվրոպական կողմից, այն բխում է ԱՄՆ-ի քաղաքականությունից», – ասել է նա Բրյուսելում կայացած համաժողովում։

Related posts

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով