ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը ձեռնտու է ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանը և խաղաղությանը: Այս մասին սոցցանցերում գրել է իրեն Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրությունները ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում