ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զրկելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն երեքշաբթի օրը որոշում կկայացնի ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած՝ Ադրբեջանին միլիոնավոր դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը և վերապատրաստման աջակցությունն արգելափակելու վերաբերյալ փոփոխությունը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկությունը թույլատրել – չթույլատրելու վերաբերյալ:

Փոփոխության վերաբերյալ բանաձևը ղեկավարում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոուն կրտսերը, կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփիերը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և հանրապետական Ջուդի Չուն:

Հաստատման դեպքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, կքվեարկի հաջորդ շաբաթ փոփոխության հարցով Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության մասին օրինագիծը (H.R.4373) քննարկելիս:

Related posts

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը