ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանը պատրաստ էր գնալու զիջումների. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին պնդել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում պատրաստ էր գնալու զիջումների՝ ցույց տալու համար, որ երկիրը չունի միջուկային զենք ստեղծելու մտադրություն։
«Գործարքի մի մասն էր նաև մինչև 60 տոկոս հարստացված նյութերի հարցը։ Ես հայտարարել էի, որ պատրաստ ենք այդ հարստացված նյութերը նոսրացնել և նվազեցնել խտությունը։
Դա բավական լուրջ առաջարկություն էր, զգալի զիջում, որը կոչված էր ապացուցելու, որ Իրանը երբեք չի ձգտել ունենալ միջուկային զենք և չի ձգտի»,- ասել է Արաղչին CBS News-ի հետ հարցազրույցում։

Related posts

Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան

Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան