ԱՄՆ-ից ազդանշաններ ենք ստանում ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հեռավար ելույթ է ունեցել Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որտեղ Հունգարիայի և Սլովակիայի պատճառով հետաձգվել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրումը։

Զելենսկին հայտարարել է՝ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթն էլ փակուղում է հայտնվել, ինչը ևս թուլացնում է Մոսկվայի վրա ճնշումը։

«Իսկ Վաշինգտոնը մեղմացրել է որոշ պատժամիջոցներ, դա որոշ չափով հարստացնում է Ռուսաստանի ռազմական բյուջեն»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է՝ վերջերս ԱՄՆ-ից ազդանշաններ են ստանում Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, որոնք դադարեցվել են՝ Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված։

«Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ տրամադրվածությամբ կմոտենա բանակցություններին ռուսական կողմը։ Կարևոր է թույլ չտալ, որ Մոսկվան զգա, թե ուժեղ դիրքում է: Քանի որ Ռուսաստանը նկատում է ՀՕՊ հրթիռների ակտիվ կիրառումը Մերձավոր Արևելքում և կարող է մտածել, որ այդ ֆոնին Ուկրաինան ավելի քիչ աջակցություն է ստանալու»,- ասել է Զելենսկին։

Related posts

ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և նորոգման 7 նախագիծ

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին