ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի՝ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է երկու երկրների ղեկավարների հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ, որն ամբողջությամբ հրապարակվել է Սպիտակ տան կայքում, անդրադարձ կա նաև միջազգային օրակարգի տարբեր թեմաների՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Մոլդովա, Բալկանյան երկրներ, Մերձավոր Արևելք, գլոբալ անվտանգություն, կլիմայի փոփոխություններ և այլն:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է