ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն նպաստում են Եվրոպայում ռազմական սպառնալիքի աճին. Սերգեյ Շոյգու

Եվրոպական տարածաշրջանում Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են ռազմական սպառնալիքի աճին, իսկ Ուկրաինայում ազգայնական տրամադրություններն էլ ռազմական հակամարտություն են հրահրում Դոնբասում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Դուշանբեում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Ռազմական սպառնալիքի աճին են նպաստում եվրոպական տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունները՝ բարձրացնելով զորքերի մարտական պատրաստությունը և ամրապնդելով ներկայությունը: Արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, աճում է օպերատիվ և մարտական պատրաստության ինտենսիվությունը: Թեժացվում են Ուկրաինայում ազգայնական տրամադրությունները, որոնք ռազմական հակամարտություն են հրահրում Դոնբասում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ սահմանային շրջաններում»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը