ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայից և դադարեցնելու ևս մեկ ցեղասպանություն. Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆն ուղերձ է հղել ԼՂ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
«Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում կրել ամիսներ տևող ու մահացու շրջափակման հետևանքները։
Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու Ադրբեջանի ագրեսիայից ու ևս մեկ ցեղասպանություն դադարեցնելու համար»,- գրել է Շիֆը ֆեյսբուքյան իր էջում։

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա