ԱՄՆ-ը և Հայաստանն ուսումնասիրում են քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները. Օ’Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

«Հայաստանը կարևոր երկիր է քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ համագործակցության ծրագրերի համար: ԱՄՆ-ը և Հայաստանն ուսումնասիրում են քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս համագործակցությունը հիմնված է 2022 թվականի քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի վրա և կսահմանի որոշ կոնկրետ նախագծեր, որոնց առաջխաղացման ուղղությամբ էլ մենք կաշխատենք։ Ուստի սկզբում, քանի դեռ Հայաստանը կշռադատում է փոխարինման տարբերակները, մենք կֆինանսավորենք տեխնիկատնտեսական հատվածը, կիրականացնենք գիտական փոխանակումներ նոր հնարավորությունների բացահայտման համար և կսկսենք ուսումնասիրել ֆինանսավորման տարբերակները Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար»,- նշել է Օ’Բրայենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ջանքերն ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, քաղաքական բարեփոխումներին և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովմանը։

Related posts

Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան

Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել

ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին