ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին. CNN

ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մի քանի հրթիռային կայաններ։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների առաջադեմ համակարգեր»։ Դրանք կներառվեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում՝ հաղորդում է CNN-ը։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ ամերիկյան ղեկավարությունը մի քանի շաբաթ «չէր համարձակվում» այդ զենքերն ուղարկել Կիև՝ վախենալով, որ ուկրաինացի զինվորականները «դրանք կօգտագործեն Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար»։

Վաշինգտոնը նախազգուշացրել է Կիևին, որ ուկրաինական կողմից հարվածները Ռուսաստանի տարածքին, հատկապես այն հատվածին, որը Ուկրաինայի հետ սահմանից հեռու է, էսկալացիայի մեծ ռիսկ է պարունակում։

Related posts

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով

Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը