ԱՄՆ-ը կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. պետքարտուղարություն

Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումը վերականգնվել է: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել: Եվ մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, և դրան հասնելու ճանապարհը բանակցություններն են»,- նշել է Պատելը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման հավանականությանը՝ Պատելն ասել է, որ չի կարող ժամանակացույց նշել: Նրա խոսքով, սակայն, ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև պետքարտուղարության շատ ներկայացուցիչներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի նկատմամբ:

«ԱՄՆ-ը շարունակելու է խորապես ներգրավված մնալ այդ գործընթացին և այն ավարտին հասցնել»,- ընդգծել է Պատելը:

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը