ԱՄՆ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի ու Իրաքի տարածքներին

ԱՄՆ ԶՈՒ-ն Իրաքի ու Սիրիայի տարածքներին ուղղված հարվածների արդյունքում խոցել է ավելի քան 85 թիրախ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը:

ԱՄՆ-ը սկսել է հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա կատարված հարձակման՝ հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկին:

«Տեղական ժամանակով 16:00-ին Կենտրոնական հրամանատարության ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի ու Սիրիայի ուղղությամբ. այդ հարվածներն ուղղված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ նշանակության «Ալ-Քուդս»-ի և նրա հետ կապակցված խմբավորումների դեմ: ԱՄՆ ԶՈՒ-ն խոցել է ավելի քան 85 թիրախ»,- ասված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ գործողության մեջ ներգրավված են եղել «բազմաթիվ ինքնաթիռներ», այդ թվում՝ հեռահար ռմբակոծիչներ։ Ռմբակոծված թիրախների թվում են հրամանատարական և կառավարման կետեր, հետախուզական կենտրոններ և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ավիահարվածների ժամանակ օգտագործվել է «ավելի քան 125 ճշգրիտ կառավարվող զինամթերք»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան