Ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբները` նախորդ մրցաշրջանի արդյունքներով

Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ գլխավորել է ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների ցուցակը։

Deloitte աուդիտորական ընկերությունը վերլուծել է աշխարհի ֆուտբոլային ակումբների եկամուտները 2023/24 մրցաշրջանի համար և կազմել ամենաբարձր եկամուտներ ունեցող ակումբների վարկանիշը։

Անցյալ մրցաշրջանի եկամուտների աճը կազմել է 6 տոկոս, որը պայմանավորված էր մարզադաշտերում տեղի ունեցող տարբեր իրադարձություններով, մանրածախ վաճառքի աճով և հովանավորչական եկամուտների ավելացմամբ: Բացի այդ, ֆրանսիական որոշ ակումբներ եկամուտ են ստացել իրենց մարզադաշտերում ռեգբիի աշխարհի գավաթի հանդիպումները անցկացնելուց, իսկ գերմանական ակումբները գումար են վաստակել Եվրո 2024-ի շնորհիվ։

Մադրիդի «Ռեալը» երկրորդ անգամ անընդմեջ գրավեց առաջին տեղը՝ ռեկորդային՝ 1,046 միլիարդ եվրո եկամուտով։ Վարկանիշում ներառվել են 9 ակումբներ Պրեմիեր լիգայից։

Related posts

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին. Զախարովա

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են