Ամասիայի պանրագործարանի գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգումից հետո կասեցվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում գործող «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությունը բացահայտել է «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակի անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Հիմնական խախտումները վերաբերել են յուղի ճարպաթթուների կազմի անհամապատասխանություններին:

Նշվում է, որ արտադրանքի իրացումն արգելվել է, տրվել է շուկայից ապրանքի հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, սահմանվել՝ խախտումների շտկման վերջնաժամկետ:

Հանձնարարականների չկատարումը կառաջացնի վարչական պատասխանատվություն։

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել