Աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարվել. ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել․ ԱՆ

Հեղեղումից անմիջապես հետո` առայսօր, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել:

Ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել: Մշտադիտարկման արդյունքները փաստում են` այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները:

Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, տեղում իրականացրել իրազեկում:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ