Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի հովվի երկու ոտքը կտրվել է

Աղդամում հակահետևակային ականի վրա  ադրբեջանցի հովիվ է պայթել․ կտրվել է նրա երկու ոտքը, հայտնում է ԱՊԱ-ն։

Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է տեղի հիվանդանոցի բժիշկը, տուժածին ախտորոշել են երկու ոտքի վնասվածքային անդամահատում և պայթյունի վնասվածք։

Տուժածին այս պահին վիրահատում են, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  հովիվը վիրավորվել է «նախկին շփման գծի չականազերծված տարածքում» անասուններին արածեցնելիս։

Related posts

Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին