ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախում կարևորում են ՀՀ իշխանությունների՝ երկրում և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ձգտումները՝ շեշտադրելով սակայն, որ դրանք չպետք է հակասեն հայ ժողովրդի անբաժան մասի՝ արցախահայության շահերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերով հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող որոշ հարցեր:

Related posts

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի