ԱՀ նախագահի մարտական ընկերները մյուսների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, 3-ն առգրավել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է տեսանյութ՝ առաջնագծում հայկական կողմի հերթական հաջողության մասին. ԱՀ նախագահի մարտական ընկերները մյուսների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, 3-ն առգրավել:

Հարությունյանը տեսանյութին կից գրել է. «Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը` տեսանյութում)»:

Արցախի նախագահը նշել է նաև, որ միանում եմ նրանց խանդավառությանը: «Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե ՛ք»,-հավելել է Հարությունյանը:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը