Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգեւորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։

Բայց անձնական կյանքի եւ օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական եւ ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։

Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։

Ահա եւ կապը «անձնական կյանքի» եւ օպերատիվ իրավիճակի միջեւ»։

Related posts

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ