Ահարոն Սահակյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից

Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստի չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված է Ահարոն Սահակյանին ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդ­վածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- նշվում է նախագծում:

Related posts

Գյումրու աղբավայրի տեղափոխման հարցը դեռ լուծում չունի

Համբարձում Մաթևոսյանը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է COP17-ի ուղերձները աշխարհի տարբեր լսարաններին հասցնելը

Մրգի, բանջարեղենի, ծաղկի և հայկական այլ արտադրանքների արտահանման ծախսերը կփոխհատուցվեն