Ահաբեկչություն Թել Ավիվում. բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, կան բազմաթիվ տուժածներ

Թել Ավիվում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, որտեղ մարդիկ կանգնած են եղել, հայտնում է The Times of Israel-ը։

Շտապօգնության աշխատակիցները հայտնել են, որ 16 մարդ հոսպիտալացվել է, նրանցից չորսի վիճակը ծանր է: Ընդհանուր առմամբ, ոստիկանության տվյալներով, տուժել է 24 մարդ։

Միջադեպի պատճառները պարզվում են։

Բեռնատարի վարորդի վրա կրակել է քաղաքացիական անձ, որի մոտ զենք է եղել:

Ոստիկանությունը կարծում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։

Միջադեպը եղել է Գլիլոտ ճանապարհային խաչմերուկին, որի մոտ գտնվում են իսրայելական հետախուզության մի քանի գրասենյակներ։

Related posts

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան