Ակցիայի մասնակիցներն աթարով լցված ուսապարկեր բերեցին ԱԺ- ի մոտ և նետեցին դարպասներից ներս

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտայի ԱԺ մուտքի մոտ։ Նրանք իրենց հետ բերել էին աթարով լցված ուսապարկեր և պնդում էին, թե դա խորհրդանշում է իշխանական այն պատգամավորներին, ովքեր, ըստ ցուցարարների՝ հակահայ հայտարարությաններ են անում։

Աթարով լցված ուսապարկերը նրանք նետեցին ԱԺ դարպասներից ներս։ Այնուհետև ոստիկանները քաղաքացիներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Թե քանի քաղաքացի է բերման ենթարկվել, այս պահին դեռ հայտնի չէ։ Նշենք նաև, որ բերման ենթարկվածների մեջ է նաև ՀՅԴ- ական Գեղամ Մանուկյանը։

Related posts

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում

Բաքուն չի արձագանքել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին այցելելու Մոսկվայի խնդրանքին. Զախարովա