Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Հայաստանը Եվրամիության և տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում իր ենթակառուցվածքները զարգացնելու և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս գործընթացում առանցքային տեղ է զբաղեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում, որ առաջ անցնել, բայց ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետք է կառուցվեն, առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետք է կառուցվի։ Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն:

Կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ։ Նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում՝ որտե՞ղ ենք աշխատում TRIPP-ի հետ և որտե՞ղ ենք աշխատում այլ գործընկերների հետ»,- ընդգծեց վարչապետը:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները