«Ակնկալում ենք, որ դա հակամարտության նոր ալիքի չի հանգեցնի». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ կարգավիճակի քննարկման վերաբերյալ Բաքվի մերժումը

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի մերժումը Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկման վերաբերյալ հակամարտության նոր ալիք չի բերի այս տարածաշրջան: Այս մասին այսօր` նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ակնկալում ենք, որ դա նոր ալիքի չի բերի»,-հայտարարել է Ռուդենկոն:

Հարցին այն մասին, թե կա՞ն մոտավոր ժամկետներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար, դիվանագետը բացասական պատասխան է տվել:

«Ոչ, ժամկետներ չկան»,-հայտարարել է Ռուդենկոն` ավելացնելով, որ կարգավիճակի մասին հարցը շատ զգայուն է:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել