Ակնկալում ենք ձեր մշտական աջակցությունը Կիևին. Զելենսկին շնորհավորել է Մըքքարթիին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Քևին Մըքքարթիին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ակնկալում ենք ձեր մշտական աջակցությունն ու ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ուկրաինային»,- նշել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի աջակցությունը բոլոր ոլորտներում կենսական նշանակություն ունի Կիևի համար:

Related posts

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել