Ակներ-Հաղպատ ձորով տրանսպորտային կապ է ստեղծվել Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի հետ

Աղետի գոտում, բացի նշված 7 (Ախթալա, Քարկոփ, Շամլուղ, Բենդիկ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում) բնակավայրերից, կապը կտրված էր Ալավերդի համայնքի ևս 5 բնակավայրի` Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ (5200 բնակիչ)` Մ6 միջպետական ճանապարհի փլուզման պատճառով։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։

«Ակներ-Հաղպատ ձորով տրանսպորտային կապ է ստեղծվել Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի հետ։ Գյուղերն անհրաժեշտ կերպով կսնուցվեն։

Շնողի, Թեղուտի և Նեղոցի հետ կապը և սնուցումը Տավուշի մարզով կապահովվի Արճիսի հատվածից»,- տեղեկացրել է պատգամավորը:

Աղետի գոտում բացի նշված 7 (Ախթալա, Քարկոփ, Շամլուղ, Բենդիկ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում) բնակավայրերից կապը կտրված…

Опубликовано Aren Mkrtchyan Воскресенье, 26 мая 2024 г.

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար