ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է արտասահմանյան փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և մասնավորապես՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է