Ոստիկանության Ախուրյանի բաժնի բակում բացվել է խաչքար՝ նվիրված պատերազմում կյանքը զոհաբերած շիրակցի ոստիկանների հիշատակին

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի բակում այսօր բացվել է խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած շիրակցի ոստիկանների հիշատակին։
Նույն բակում բացվել է նաև Ախուրյանի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանի հիշատակի ցայտաղբյուր։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոնարհումի խոսքում նշել է, որ մեր հայորդիների հիշատակն անմահ է, քանզի նրանք գիտակցված անմահության ճանապարհով են գնացել․ «44-օրյա պատերազմում հանուն մեր հայրենիքի, հանուն մեր երկրի սահմանների ոտքի ելան մեր քաջորդիները, նրանք գիտակցում էին պայքարի լրջությունն ու զոհաբերության կարևորությունը, հենց այդ զոհաբերությամբ նրանք մեզ ապրելու իրավունք ժառանգեցին, իսկ այդ իրավունքը մենք պետք է գիտակցելով պահենք։ Մեր ամենօրյա աշխատանքով և ծառայությամբ ենք ապացուցելու, որ մեր հերոսների զահաբերությունը անտեղի չէր։ Խոնահրվում ենք հայրենիքի համար ընկածների հիշատակի առջև»։

Related posts

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ

Տեղ խոշորացված համայնքում տարիներով կուտակված խնդիրները լուծում են ստանում.Կառավարություն

Այս պրակտիկան պետք է իսպառ բացառվի. ՄԻՊ-ը՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելու մասին