Ախուրյանի, Արթիկի և Ճամբարակի շրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում

Մարտի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ‚ Ախուրյանի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։ Ճանապարհը երկկողմանի փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ