Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ

Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ` շուրջ 5500 բնակիչ։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
«Մոբիլիզացվել է մեծ քանակությամբ ծանր տեխնիկա` սարամիջյան գրեթե անանցանելի չգործող ճանապարհի անցանելիությունն արագորեն ապահովելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ։
Այս պահին նշված 7 բնակավայրում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ախթալայի ԲԿ-ն և Ճոճկանի բուժամբուլատորիան աշխատում են բնականոն ռեժիմով»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում