Ալմաթի մեկնող ինքնաթիռի ուղևորներն այրվածքներ են ստացել թռիչքի ժամանակ

Ղազախական «Air Astana» ավիաընկերության ինքնաթիռը Տաշքենդ–Ալմաթի չվերթի ընթացքում հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով ուղևորներ են տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիափոխադրողին։
«Այսօր ավիաընկերությունը Տաշքենդ-Ալմաթի չվերթ է իրականացրել։ Թռիչքի ժամանակ ինքնաթիռը հանկարծակի հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Նախնական տեղեկություններով՝ 7 ուղևոր տարբեր վնասվածքներ և այրվածքներ են ստացել»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռն Ալմաթիում վայրէջք է կատարել ժամը 16:45-ին (Երևանի ժամանակով` 14:45-ին):

Related posts

Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան

Պետությունը շարունակում է աջակցել խնամատար ընտանիքներին․ 115 ընտանիքում խնամվում է 271 երեխա

Խմբեր են ուղարկվել բնակավայրեր՝ հոգևոր, քաղաքական, 2024-ի նման շարժում սկսելու հնարավորությունը շոշափելու համար. Փաշինյան