Ալիևը Միշելի հետ հանդիպմանը խոսել է «բրյուսելյան ձևաչափի» արդյունավետության մասին

Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Միշելին` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ներդրվող ջանքերի համար: Նա նաև նշել է, որ «բրյուսելյան ձևաչափը» արդյունավետ է:

Միշելն ու Ալիևը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին կայանալիք եռակողմ` Միշել – Փաշինյան – Ալիև հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ:

Related posts

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Նոր Երզնկա-Աշտարակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած