Ալիևը ժամանել է Մոսկվա

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։

Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ «կողմերը նախատեսում են դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային արդի հարցերի շուրջ»։

Բացի այդ, երկու երկրի ղեկավարները կհանդիպեն Բայկալ-ամուրյան մայրուղու շինարարության վետերանների հետ, որի կառուցումը վերահսկում էր Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ):

Related posts

ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել