Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը նախապատրաստելու գործընթացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով։

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու գործում, խաղաղության համաձայնագիրը նախապատրաստելու գործընթացում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա», – գրել է Ալիևը՝ նշելով, որ ներկայումս բարենպաստ պայմաններ են ձևավորվել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են բարեկամության և համագործակցության վրա հիմնված, մի շարք ոլորտներում հասնելով ռազմավարական համագործակցության մակարդակի», – նշված է Ալիևի շնորհավորական նամակում։

Նա մասնավորապես ընդգծել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները բոլոր փուլերում վճռականորեն և հետևողականորեն պաշտպանել է Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությունը։ «Մենք հատուկ գնահատում ենք մեր երկրների սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգությունն ապահովելու գործում և ԱՄՆ-ի բազմակողմանի աջակցությունը մեր կողմից իրականացվող մասշտաբային տրանսպորտային ծրագրերին», – նշել է Ալիևը։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել