Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցի նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որևէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, և հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնև ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից:

Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հայկական կողմի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների խորհրդարանների և հասարակությունների խաղաղության նախապատրաստմանն ու դրա ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը, որոնք միտված կլինեն փոխադարձ վստահության ձևավորմանը:

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ