Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կնյազ Հասանովի հետ

Օգոստոսի 12-ին հանդիպեցի պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ՝ անդրառնալու Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշեցի, որ նախատեսում եմ առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին եւ աջակցելու դրանց լուծմանը։

Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց թե՛ իր, եւ թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկության համար. «Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»-ընդգծեց Հասանովը։

Related posts

Վարչապետը ելույթ է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում