Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի, այդ թվում՝ զինծառայողների մայրեր: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Թեմայի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ շեշտելով, որ Բոլոր գերիների Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու:

«Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս գերիների և անհետ կորածների հարազատների հետ:
Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու: Շնորհակալ եմ հանդիպման համար»,- գրել է ԱԺ նախագահը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ