Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է մի խումբ մանկավարժների

Մարտի 10-ին Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների և նախակրթարանների մանկավարժներին։

Շնորհավորելով ներկաների տոնը՝ Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության և հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։

Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր գիտելիքի մրցակիցն է, սակայն իրենց պարտքն է հասկանալ նոր սերնդին և դպրոցից կյանք ճանապարհել կիրթ, պատասխանատու և ժամանակակից քաղաքացիներ։

Ընդունելությանը մանկավարժները մի շարք մասնագիտական և համակարգային հարցեր են բարձրաձայնել, որոնց շուրջ Ալեն Սիմոնյանի հանձնարարությամբ հետագայում համապատասխան մասնագիտական քննարկումներ կարվեն։

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան