ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվում կոտրված-շրջված ծառերի, պոկված էլեկտրալարերի, տների և շենքերի տանիքների պոկվելու մասին. նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` տեղեկություններ հաղորդելով այսօր ուժեղ քամու պատճառած վնասների մասին:

«Ժ․19։44-ից ՃԿԱԿ 911 ԱԿ-ում բազմաթիվ ահազանգեր են ստացվում, կոտրված/շրջված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների, վերելակում արգելափակված քաղաքացիների, տների և շենքերի տանիքների պոկվելու/վնասված լինելու վերաբերյալ։

Ըստ առաջնայնության` կանչերը սպասարկվում են հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կամ փոխանցվում են համապատասխան ծառայություններին (կոմունալ, էլ․ցանց)։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել