ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:

Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը:

Մինչ նիստի մեկնարկը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խորհրդարանականներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը:

35 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Related posts

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի

«Սյուրպրիզներ չեն լինելու»․ Շիրակի մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին