ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ

Սիերլի’ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:

Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին:

Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է:

Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար:

Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ եւ անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով` պետք է առաջ շարժվել` հանուն մեր պետականության եւ մեր ժողովրդի:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, փառք եւ խոնարհում անկախության պայքարի մարտիկներին:

Related posts

Այսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին

5․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում