ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Տելեգրամում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնացել է ուղիղ մեկ տարի։

«Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։

Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։

Հետհաշվարկը սկսված է …»,- գրել է Սիմոնյանը:

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հաղարծնի վանքում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ