ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը այսօր՝ մարտի 12-ին, դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին։

«Հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Եվրամիության հետ անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը», – այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական առաքելության անխափան գործունեությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի արևելյան սահմաններին կայունության ապահովման, այլև Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացների արագացման տեսանկյունից։

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել