ԱԺ արտահերթ նիստ կգումարվի․ օրակարգը հայտնի է

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ։

Այս մասին հայտնել են ԱԺ-ից։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրակարգում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախագիծն է։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի հայտնել արտահերթ նիստին մասնակցելո՞ւ է, թե ոչ։

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը