ԱԺԲ ակցիան Գյումրիում

 

Գյումրիում կեսօրից 《Մայր Հայաստան》 հուշահամալիրի տարածքում հավաքվել են 《Ազգային-Ժողովրդավարական Բևեռ》 շարժման անդամները։

Վերջիններս քայլերթով գնացել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք` փակելով այնտեղ տանող ճանապարհը։ Չհետևելով ոստիկանների հրահանգներին ճանապարհը բացելու` որոշ ժամանակ անց ոստիկանությունը  բերման է ենթարկել շարժման մասնակիցներից մի քանիսին։

Այժմ նախաձեռնության մասնակիցները գտնվում են  《Մայր Հայաստանի》 տարածքում` պնդելով, որ շարունակելու են մնալ այստեղ։

Նշենք, որ ռազմաբազայի ճանապարհին  հայտարարություններով հանդես եկող անձանց պնդումը հետևյալն է , որ  Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհի փակ լինելու հարցում Ռուսաստանը  դրսևորում է անգործություն, հետևաբար, ակցիայի  մասնակիցների պնդմամբ` առաջնային է Արցախում  միջազգային խաղաղապահների ներկայությունը։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են