ԱԹՍ-ների հարվածից վնասվել է Նովոռոսիյսկի նավթաբազան. հրդեհ է բռնկվել

Նովոռոսիյսկի վրա անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով վնասվել է «Շեսխարիսի» վերբեռնման համալիրի նավթի պահեստը: Հարձակման հետևանքով նավթային տերմինալի հատվածում հրդեհ է բռնկվել:

Դեպքից կարճ ժամանակ առաջ Նովոռոսիյսկում օդային տագնապ է հայտարարվել: Բեկորներից վնասվել են նաև առափնյա կառույցները, բնակելի շենքեր, քաղաքացիական մեկ նավ, որի անձնակազմի երեք անդամը վիրավորվել և հոսպիտալացվել է:

«Շեսխարիսը» ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության խողովակաշարերի վերջնակետն է: Տերմինալն օգտագործվում է նավթի և նավթամթերքների ստացման, պահպանման և առաքման, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի գործարաններ նավթ մատակարարելու համար:

Related posts

Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին