Ազիզ Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին:
ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն:
Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

Related posts

Իրանը ցանկանում է «բանակցությունների քողի տակ» զարգացնել միջուկային ներուժը․ Նեթանյահու

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

Գյումրու Անի թաղամասում վերաբացվել է ԳՈՒՄ հանրախանութը