Ազգային ժողովի պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Մհեր Սահակյանի հիշատակը

Ազգային ժողովի՝ 2025 թվականի առաջին նիստի մեկնարկին պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը:

«Տարին սկսվեց վատ լուրով, մեր գործընկերոջ հետ ավտովթար տեղի ունեցավ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել մեր գործընկերոջ հիշատակը»,- ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմանում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կիլոմետրին՝ ձորում, նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ՝ Մհեր Սահակյանի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան։

Մհեր Սահակյանը պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքից 2022-ին թվականին։

Related posts

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

Քաղաքական ենթատեքստ վերագրելու փորձերը հիմնազուրկ են և չեն համապատասխանում ակադեմիական բարեվարքության սկզբունքներին․ ԵՊՀ հայտարարությունը

Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ